Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Հերթական խախոլներն ենք Արևմուտքի համար

Հերթական խախոլներն ենք Արևմուտքի համար
26.06.2024 | 16:47

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնն ասում է` շատ դրական բան է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու հեռանում է Ռուսաստանից։

Բայց չի ասում` ու՞մ համար է դրական։

Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Արևմուտքի համար դա դրական կնայվի, բայց Հայաստանի համար որևէ բան ինչու՞ չի ասում։ Թե՞ հերթական խախոլներն ենք իրենց համար դառնալու։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ